«Էներգովեստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011թ.-ին: Այս կարճ ժամանակահատվածում ընկերությունը իր բարեխիղճ և որակյալ աշխատանքի շնորհիվ հասցրել է ձեռք բերել մեծ համբավ և համագործակցել Հայաստանում մեծ ճանաչում և հեղինակություն ունեցող ընկերությունների հետ: Չնայած այն հանգամանքին, որ «Էներգովեստ» -ի հիմնական ուղղությունը միշտ եղել է էլեկտրամոնտաժային աշխատանքների իրականացումը, մենք համարձակորեն ընդլայնել ենք գործունեության սահմանները ՝ կատարելով նաև էլեկտրական համակարգերի, ավտոմատացման և թույլ հոսանքի նախագծման աշխատաքներ: Ընկերության բիզնես մոդելը հիմնված է սեփական շինարարական, արտադրական, ֆինանսական և տեխնիկական ռեսուրսների վրա, որը մեզ օգնում է առաջատար դիրք գրավել շուկայում, բացահայտել բիզնեսի նոր կողմերը: «Էներգովեստ» ՍՊԸ-ն մեծ ուշադրություն է դարձնում էլ. մոնտաժային աշխատանքների անվտանգությանը , որակին և հուսալիությանը:
Այս տարիների ընթացքում կատարել ենք բազմաթիվ աշխատանքներ, որոնցից մի մասը ներկայացված է ստորև․
- շենք շինությունների ներքին էլեկտրամատակարարման համակարգի, ենթակայանների կառուցում և դրանց բաղկացուցիչ մասերի (տրանսֆորմատորներ, ցածր, միջին, բարձր լարման բաշխիչ սարքավորումներ, ռելեական պաշտպանության համակարգեր, մալուխներ, մալուխատարեր և այլն), մատակարարում, տեղադրում, կարգաբերում և հետագա շահագործման ընթացքում սպասարկում
- շենք շինությունների ինժեներական ենթակառուցվածքների ավտոմատացված համակարգերի իրականացում 7 շենք շինությունների ներքին ինտերնետ ցանցի կառուցում
- շենք շինությունների հակահրդեհային ահազանգման, անվտանգության, մուտքի կառավարման համակարգերի իրականացում