Տարիների փորձառություն՝
նորարարական տեխնոլոգիաներով
«Էներգովեստ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին և իր գործունեության ընթացքում հաջողությամբ իրականացրել է 100-ից ավելի շինարարական և ինժեներական նախագծեր։ Ընկերության փորձը ներառում է բնակելի, վարչական և արտադրական շենքեր, տրանսպորտային ենթակառուցվածքներ, ինչպես նաև մշակութային նշանակության օբյեկտներ։ Ընկերությունը մասնագիտացած է էլեկտրամատակարարման, թույլ հոսանքի և ավտոմատացման համակարգերի նախագծման, մոնտաժման և գործարկման աշխատանքներում՝ ապահովելով ժամանակակից տեխնիկական լուծումներ և բարձր արդյունավետություն։ «Էներգովեստ»-ը առաջնահերթ է համարում էլեկտրամոնտաժային աշխատանքների անվտանգությունը, որակը և հուսալիությունը՝ գործելով ոլորտի նորմատիվ պահանջներին համապատասխան և կիրառելով առաջատար տեխնոլոգիաներ։
14
ՏԱՐԻ
100+
ՊՐՈԵԿՏ
140+
ՄԱՍՆԱԳԵՏ